Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքու էր ժամանել Մոսկվայի դեմ համատեղ գործելու պայմանավորվածությունների համար. փորձագետ
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի օրերս Բաքու կատարած այցի ժամանակ նրա գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ այդ երկրի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, «Ազադլըգ» թերթը փորձել է պարզել, թե ինչու՞ է թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը Սիրիայի տարածքում խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների խիստ լարված պայմաններում Դավոթօղլուն իր հետ Բաքու տարել է նաեւ Թուրքիայի գլխավոր հետախույզին:
Ադրբեջանում անվտանգության հարցերով փորձագետ Իլհամ Իսմայիլը թեմայի հետ կապված թերթի հետ զրույցում ասել է, որ Դավութօղլուի այցը Բաքու միանշանակ կապված էր ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ, ինչի շուրջ նա ցանկանում էր որոշ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի ղեկավարության հետ:
«Ստեղծված իրավիճակում Թուրքիան Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կարծիքների փոխանակման եւ համագործակցության կարիք ունի: Ամենակարեւորն այստեղ տեղեկատվության փոխանակումն ու համատեղ գործողություններն են», -ասել է նա եւ համոզմունք հայտնել, Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքու էր ժամանել Մոսկվայի դեմ համատեղ գործելու համար պայմանավորվածությունների համար:
Թերթին հետ զրույցում Ադրբեջանի Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Սուլհեդդին Աքբարը եւս համոզմունք է հայտնել, որ Դավութօղլուի Բաքու կատարած այցին Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկվել են Ռուսաստանի հետ ծագած ճգնաժամի համատեքստում առկա խնդիրները: