«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Կալիֆորնիայի ահաբեկչության պատասխանատվությունը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց վրա են վերցրել 14 մարդու կյանք խլած Կալիֆորնիայի ահաբեկչության պատասխանատվությունը:
Այս մասին հայտնել է Reuters-ը:
28-ամյա Սաիդ Ֆարուկը և 27-ամյա Թեշֆին Մալիքը դեկտեմբերի 2-ին հարձակում են գործել Սան Բերնարդինոյում գործող սահմանափակ կարողություններ ունեցող անձանց օգնության կենտրոնի վրա: Նրանք ներխուժել են տարածք և կրակ բացել ավտոմատ զենքից: Հարձակման արդյունքում զոհվել է 14 մարդ, 21-ը` ստացել է վնասվածք: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ չարագործները սպանվել են ձերբակալման ժամանակ: Թե ինչ դրադապատճառներով էին նրանք առաջնորդվում, դեռ հայտնի չէ: