Իրաքը սպասում է Թուրքիայի բացատրություններին իր տարածք զինվորականներ մտցնելու համար
ՄիջազգայինԻրաքը սպասում է Թուրքիայի բացատրություններին` իր տարածք զինվորականներ մտցնելու համար, սակայն իրավիճակի սրման չի գնա:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին ասել է Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Նուրին` հավելելով, որ պատասխան քայլերը կլինեն դիվանագիտական դաշտում: «Իրաքը Թուրքիայից բացատրություններ է սպասում:
Եթե նույնիսկ Իրաքի զինվորականներ մտցնելու նպատակը «Իսլամական պետության» դեմ պայքարող ուժերին օժանդակելն է, ապա ինչո՞ւ դա չի արվել Իրաքի հետ համաձայնության գալու սկզբունքով»,- ասել է նա:
Իրաքի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ պաշտոնական հայտարարություն էր տարածել` Թուրքիայից պահանջելով դուրս բերել իր զինվորականներին Իրաքի տարածքից: Իշխանությունների տվյալներով` Նայվանա նահանգ ազգային ջոկատների ուսուցման նպատակով տանկային շարասյուն է մտել: Թուրքիայի գործողությունները գնահատվել են որպես ներխուժում: