Մեծ Բրիտանիան սկսել է Սիրիայում ԻՊ թիրախների ուղղությամբ օդային հարվածների երկրորդ փուլը. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը սկսել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ օդային հարվածների երկրորդ փուլը:
Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
BBC-ի տվյալներով` գործողության նպատակներն են մնում երկրի արևելքում նավթի հանքավայրերը:
Դեկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լիազորել է թագավորության ռազմաօդային ուժերի` ահաբեկիչների օբյեկտների վրա հարվածներ հասցնելը: