ՌԴ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել սեփական միջոցներով ստուգել մաքսանենգ նավթը Թուրքիա ներկրելու փաստը
ՄիջազգայինՌԴ ՊՆ-ն վստահ է, որ ամերիկյան կողմն ունի բոլոր տեխնիկական միջոցները ահաբեկիչների կողմից նավթը մաքսանենգ ճանապարհով Թուրքիա արտահանելը ստուգելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը լուսանկարների տեսանյութերի տեսքով ապացույցներ է ներկայացրել, որոնք արձանագրում են մաքսանենգության փաստը:
«Եթե դա էլ բավական չէ մեր ամերիկացի գործընկերների համար, ապա խորհուրդ ենք տալիս սեփական անօդաչուների տեսանյութերը նայել, որոնց թիվը վերջին ժամանակներս թուրք-սիրիական սահմանին՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող նավթահանքային շրջաններում, եռակի ավելացել է»,- ընդգծել է նա:
Կոնաշենկովը նաեւ նշել է, որ ռուսական կողմը գիտի, որ ամերիկյանան օդաչուներն ու օդանավերը մշտապես օգտագործում են Թուրքիայի Ինջիրլիքի բազան: