Մարսելում թուրքական մշակույթի կենտրոնի վրա դյուրավառ նյութերով լի շշեր են նետել
ՄիջազգայինՖրանսիայի Մարսել քաղաքում անհայտ անձինք դյուրավառ նյութերով լի շշեր են նետել թուրքական մշակույթի կենտրոնի վրա: Շենքին վնաս է հասցվել, հայտնում է Parisien- թերթը՝ վկայակոչելով ոստիկանական իր աղբյուրները:
«4 շիշ դյուրավառ նյութեր են նետել շենք: 3 կամ 4 չարագործ մեքենայով դիմել են փախուստի, շինությանը թեթեւ վնաս է հասցվել»,- հայտնում է պարբերականը:
Ոստիկանությունը դեռեւս ձերբակալումներ չի իրականացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: