Բրիտանական օդուժը ավիահարվածների երկրորդ ալիքն է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
ՄիջազգայինԲրիտանիայի թագավորական օդուժի ինքնաթիռները ավիահարվածների երկրորդ ալիքն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը` մեջբերելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին, ով ելույթ է ունեցել Կիպրոսում բրիտանական ավիաբազա այցի ժամանակ: Վերջինս նշել է, որ Բրիտանիան առավել հզոր հարվածներ է հասցնելու ԻՊ-ի դիրքերին, մասնավորապես նրան եկամտի աղբյուր հանդիսացող կենտրոններին:
Ավիահարվածների երկրորդ ալիքը հասցվել է բրիտանական ինքնաթիռների առաջին ավիահարվածներից 24 ժամ անց:
Բրիտանացի նախարարի խոսքով` ՊՆ-ն տեղեկություն ունի նաև իրենց հարվածներից խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: