ԱՄՆ-ը կտրուկ փոխել է Թուրքիայի և ԻԼԻՊ-ի միջև «նավթային» հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետը
ՄիջազգայինԱՄՆ-ն կրկին փոխել է իր կարծիքը Թուրքիայի և «Իսլամական պետության» միջև «նավթային» հարաբերությունների վերաբերյալ: Այժմ Միացյալ Նահանգները խոստովանում են, որ զինյալները շարունակում են Թուրքիայի տարածք նավթ ներմուծել: Սակայն, այդ «մատակարարումները» «աննշան են»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի միջազգային էներգետիկայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոքստեյնը:
Ինչպես գրում է France-Presse-ը, փորձագետը կարծում է, որ Թուրքիա մատակարարվող ԻԼԻՊ-ի նավթի մաքսանենգության ծավալը շրջանառությունից զգալի շահույթ չի տալիս:
Հոքստեյնի պնդմամբ, եթե նույնիսկ բենզակիրները հատել են Թուրքիայի սահմանը, ապա ոչ այ չափով, որը կհետաքրքրեր երկրի իշխանություններին: