PKK-ն թուրք ուժայինների է ոչնչացրել
ՄիջազգայինԹուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե Գավառում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել քաղաքացիական հագուստ կրող զինվորների վրա, ովքեր փոխելիս են եղել մեքենայի անիվը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: PKK-ի գործողո ւթյունների հետևանքով երկու զինվոր մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել:
Քուրդ զինյալների կողմից մեկ այլ գործողություն իրականացվել է Դիարբեքիրի Սուր գավառում, որի մի շարք թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարված: Այստեղ զոհվել և վիրավորվել են մեկական ոստիկաններ: