ԱՄՆ-ում հարկադիր վայրէջք է կատարել Մորգան Ֆրիմանին տեղափոխող ինքնաթիռը
ՄիջազգայինՄիսիսիպի նահանգի Թյունիկա քաղաքում հարկադիր վայրէջք է կատարել հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանին տեղափոխող ինքնաթիռը:Այդ մասին հաղորդել են տեղական մի շարք լրատվամիջոցներ:
Նրանց տվյալներով, ոչ 78-ամյա դերասանը, ոչ օդաչուն չեն տուժել: Ֆրիմանն ուղևորվում էր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաք Քլարքսդեյլից (Միսիսիպի): Օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել թռիչքից անմիջապես հետո`հայտնաբերելով անսարքություն օդանավի շասսիում: