Լոնդոնի մետրոյում դանակով զինված անձը հարձավել է մարդկանց վրա
ՄիջազգայինՄիացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում զինված անհայտ անձը դանակով հարձակում է իրականացրել մետրոյի կայարններից մեկում: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, միջադեպը տեղի է ունեցել «Լեյթընթաուն» կայարանում:
Անհայտ անձի գործողությունների հետևանքով երեք մարդ վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է, բայց ոչ մահացու: Հարձակվողը բղավել է. «Հանուն Սիրիայի»:
Լոնդոնի ոստիկանությունն անմիջապես ժամանել է դեպքի վայր և էլեկտրաշոկային զենքի միջոցով չեզոքացրել է հարձակվողին: Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես «ահաբեկչական ակտ»: Նրանք հորդորել են բնակիչներին մնալ հանգիստ, սակայն լինել զգոն և ուշադիր՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, որը դեռևս ամենաբարձր մակարդակի վրա է: