ԱՄՆ ՌՕՈւ-ն հայտնել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում սպառազինությունները չեն բավականացնում
ՄիջազգայինԱՄՆ ՌՕՈւ-ն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի 15 ամիսների ընթացքում ավելի քան 20 հազար հրթիռ եւ ռումբ է սպառել, ինչը հանգեցրել է սպառազինությունների պակասի, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցչին։
Հաղորդվում է, որ ԱՄՆ ռազմական ավիացիան լրացուցիչ ֆինանսավորում է պահանջել Hellfire հրթիռներ գնելու համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունը զենքի արտադրության մեծացման պլաններ է մշակում, որպեսզի լրացնի պաշարները, հայտնում է Gazeta-ն։
ԱՄՆ ՌՕՈւ շտաբի պետ Մարկ Ուելշը հաստատել է, որ ներկայումս սպառազինությունները սպառվում են ավելի արագ, քան կարող են համալրվել։