Մեղադրանք է առաջադրվել Լոնդոնի մետրոյում հարձակում կատարած տղամարդուն
ՄիջազգայինԼոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ Լոնդոնի մետրոյում ուղեւորների վրա հարձակված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դեկտեմբերի 5-ի երեկոյան Լոնդոնի մետրոյի Կենտրոնական գծի Լեյթոնսթոուն կայարանում 56-ամյա մի անցորդ դանակի մի քանի վերքեր է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել է զինված հանցագործը, որը փորձել է կտրել նրա կոկորդը:
Հարձակման ընթացքում թեթեւ վերքեր է ստացել մեկ ուրիշ տղամարդ:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական վարչության ղեկավար Ռիչարդ Ուոլթոնը հայտարարել է, որ այդ հանցագործությունը քննվում է որպես ահաբեկչական գործողություն: