Վենեսուելայի նախագահն ընդունեց ընդդիմության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել Է դեկտեմբերի 6-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել Է ընդդիմությունը, որը ներկայացված Էր Ժողովրդավարական միասնության դաշինքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է ազգին հղած հեռուստաուղերձում:
«Մենք ճանաչում ենք այդ ոչ նպաստավոր արդյունքները, ընդունում ենք դրանք եւ ասում ենք, որ Վենեսուելայում հաղթեց սահմանադրությունը եւ ժողովրդավարությունը»,- ասել Է Մադուրոն: Ինչպես վկայում են քվեարկության արդյունքները, որոնք հրապարակել Է Ազգային ընտրական խորհուրդը, ներկա դրությամբ Ժողովրդավարական միասնության դաշինքն 99 տեղ Է ստանում խորհրդարանում, իսկ Վենեսուելայի սոցիալիստական կուսակցությունը՝ 46: Ընտրացուցակներում ընդգրկված Էին շուրջ 19,4 մլն քաղաքացիներ: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 74,25 տոկոս:
Այսպիսով, ընդդիմությունը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ մեծամասնություն Է ստացել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում: Ալգային ժողովի (խորհրդարանի) նոր կազմը, որում կլինի 167 պատգամավոր, իր աշատանքը կսկսի 2016 թվականի հունվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: