Միջազգային կոալիցիան սխալմամբ ռմբային հարված Է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ճամբարին
ՄիջազգայինՍիրիացի երեք զինծառայողներ են զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտնել են Սիրիայի մարդու իրավունքների գծով դիտորդական խմբի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: «Ֆրանսպրես»-ի տեղեկություններով՝ զոհվել են չորս զինծառայողներ:
Հարվածը հասցվել Է Դեյր Էզ Զորի նահանգի տարածքում, որը գտնվում Է «Իսլամական պետության» զինյալների հսկողության ներքո: Իրավապաշտպանների տեղեկատվության համաձայն՝ կոալիցիայի հարվածին Է ենթարկվել ռազմական այն ճամբարի մի մասը, որը գտնվում Է Այյաշ քաղաքից ոչ հեռու: Դրա հետեւանքով վերքեր են ստացել 14 զինծառայողներ: Կազմակերպությունում նշել են, որ սա առաջին նման միջադեպն Է Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության սկսվելուց ի վեր:
Սիրիայի կառավարության աղբյուրը հայտնել Է զոհերի եւ տեխնիկայի ոչնչացման մասին, բայց մանրամասներ չի ներկայացրել: