Տարեսկզբից գրեթե 1 միլիոն միգրանտ Է ժամանել ԳՖՀ
Միջազգային2015 թվականի 11 ամսվա ընթացքում ավելի քան 960 հազար միգրանտ Է ժամանել ԳՖՀ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Passauer Neue Presse հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության՝ իր տրամադրության տակ գտնվող պատասխանը խորհրդարանի հարցմանը:
Հրատարակությունը նշում Է, որ տվյալներն ստացվել են այսպես կոչված EASY-System համակարգից, որտեղ համերկրային ոստիկանությունը գրանցում Է ժամանող փախստականներին: Նաեւ նշվում Է, որ ապաստան տրամադրելու վերաբերյալ չմշակված դիմումների թիվը, որոնք ստացվել են միգրացիայի եւ փախստականների գործերով զբաղվող համերկրային գերատեսչությունում, նոյեմբերի վերջին հասել Է 356 հազարի:
ԵՄ-ի արտաքին սահմանների պահպանման Frontex գործակալության վերջին տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին տասն ամսվա ընթացքում Եվրամիութան երկրների տարածք Է ժամանել շուրջ 1,2 մլն միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ ներկայիս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: