Իրանում 50-ից ավելի կայքատերերի են ձերբակալել ԻՊ-ին աջակցելու համար
ՄիջազգայինԻրանի իշխանությունները ձերբակալել են 53 մարդու, որոնք աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» արմատական խմբավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Tfsnim իրանական գործակալությանը:
Այդ կայքերի սերվերները մեծամասամբ գտնվում են սահմանամեձ նահանգներում, նշել են իրանական ոստիկանությունում՝ չճշտելով՝ հատկապես որտեղ:
Անցած ամսին Իրանի իշախանությունները հայտարարել Էին մի խմբավորման ոչնչացման մասին, որը սուննի արմատականների համար մարտիկների հավաքագրմամբ Էր զբաղվում Իրաքի հետ սահմանակից Քերմանշահի նահանգում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: