«Կոգալիմավիա»-ն Եգիպտոսից փոխհատուցում կպահանջի A321-ի կործանման համար
Միջազգային«Կոգալիմավիա» ընկերությունը ձգտելու Է Եգիպտոսից փոխհատուցման հասնել այդ երկրի տարածքում իր ինքնաթիռի կործանումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Forbes հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է ավիաընկերության սեփականատեր Իսմայիլ Լեպիեւը:
«Ներկայում, երբ պարզություն կա աղետի պատճառների հարցում, մենք իրավունք ունենք փոխհատուցում ստանալ այն երկրից, որտեղ կատարվել Է ահաբեկչական գործողությունը…. Եգիպտոսը Ռուսաստանի գործընկերն Է բազմաթիվ ոլորտներում, նրանց միջեւ հարաբերությունները ձեւավորվել են տասնամյակներով, մենք դա հարգում ենք եւ մինչեւ վերջին հնարավորությունը ջանալու ենք փոխհատուցման շուրջ համաձայնության հասնել առանց դատական քայլերի»,-հայտարարել Է Լեպիեւը:
Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում՝ Սինայի երկնքում, կործանվել Է «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը Շարմ Էշ Շեյխից թռչում Էր Սանկտ Պետերբուրգ: Օդանավում եղել Է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ, որոնք բոլորն Էլ զոհվել են: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել Է, որ ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչական գործողությունն Է եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: