Ականատեսները հայտնել են Հալեպի հրթիռակոծման մասին
ՄիջազգայինԱհաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը, արկերից մեկը պայթել Է Ռուսաստանի նախկին հյուպատոսարանի մերձակայքում, զոհվել են երեք խաղաղ բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ականատեսներից մեկը:
«Գնդակոծման ընթացքում հրթիռներից մեկն ընկել Է Հալեպում ՌԴ-ի հյուպատոսարանի մոտ (ներկայում այն չի աշխատում)` Ալ Մուխաֆազա թաղամասում: Երեք մարդ զոհվել Է, եւս հինգը վերքեր են ստացել»,- ասել Է գործակալության զրուցակիցը: