Իրաքը խնդրել է ԳՖՀ-ին՝ ուսուցանել իր զինվորականներին ԻՊ-ի դեմ պայքարելու համար
ՄիջազգայինԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին դեկտեմբերի 7-ին խնդրել Է ԳՖՀ-ին՝ ավելացնել օգնությունը Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ մղվող պայքարում, տեղեկացնում Է DPA գործակալությանը:
«Ահաբեկչության սպառնալիքը սպառնալիք Է ոչ միայն Իրաքի, այլեւ Եվրոպայի համար»,-հայտարարել Է ալ Աբադին՝ Բաղդադում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ կայացած հանդիպմանը:
Գործակալության տվյալներով՝ ալ Աբադին դիմել Է Գերմանիայի կառավարությանը՝ խնդրելով օգնել իրաքյան բանակի զինծառայողների ուսուցմանը: Ներկայում գերմանական զորքերը Իրաքի հյուսիսում ուսուցանում են միայն քուրդ զինծառայողներին:
Շտայնմայերը պատասխանել Է, թե «ուշադիր լսել Է» այդ խնդրանքը: Նաեւ ԳՖՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել Է ազատագրված տարածքներում հինգ դաշտային հոսպիտալ կառուցելու գործում Իրաքին օգնելու Գերմանիայի պլանների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: