Օբամայի հատուկ ներկայացուցիչն անընդունելի է համարել թուրքական զորքերի ներխուժումն Իրաք
ՄիջազգայինԻՊ-ի դեմ պայքարող համաշխարհային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳարքը քննադատել է հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի տեղակայումը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Միացյալ Նահանգները չի աջակցում առանց Իրաքի կառավարության համաձայնության Իրաքի ներսում զորքերի տեղեկայումը: Դա վերաբերում է ինչպես ԱՄՆ, այնպես էլ ցանկացած այլ երկրի զինված ուժերին: Վերջին 24 ժամվա ընթացքում մենք ակտիվորեն հորդորել ենք թուրքական և իրաքյան կառավարություններին քննարկել ստեղծված իրադրությունը համապատասխան ուղիներով»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՄըքԳարկը:
Նա դրական և կառուցողական քայլ է համարել Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարների միջև կայացած հեռախոսազրույցը: Օմաբայի հատուկ ներկայացուցիչը հորդորել է բոլոր կողմերին խնդրին տալ դիվանագիտական լուծում, քանի որ բոլոր գործընկերները միավորված են ԻՊ դեմ պայքարում: