Անկարայում ՌԴ դեսպանն ԱԳՆ է կանչվել ռուս նավաստու հետ կապված պատահարի պատճառով. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱնկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ռուս նավաստու հետ կապված պատահարի պատճառով, ով, իբրեւ թե, ձեռքին պահել էր շարժական զենիթա-հրթիռային համակարգ Բոսֆորով ռազմանավի անցման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Ռուսական դեսպանությունն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում իրավիճակը:
Կիրակի թուրքական լրատվամիջոցներում հայտնվեց լուսանկար, որում, իբրեւ թե ռուս զինծառայողը, ով կանգնած է ռուսաստանյան ռազմանավի տախտակամածին, ուսին դրել է շարժական զենիթա-հրթիռային համակարգ: Թուրքական կողմն այս պատահարը գնահատել է, որպես «բաց պրովոկացիա»: