Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
ՄիջազգայինՀնդկաստանի հյուսիսի Հարյանի նահանգում առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս ավելի քան հարյուրը՝ վիրավորվել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նահանգի ոստիկանությունը:
Նահանգի մայրաքաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բագհոլա գյուղի մերձակայքում գնացքների բախումը տեղի Է ունեցել առավոտյան թանձր մառախուղի պատճառով վատ տեսանելիության պայմաններում:
Պատահարի վայրում անցկացվում են փրկարարական աշխատանքներ, կատարվում Է հետաքննություն:
Հարյանի գլխավոր նախարար Մանոհար Լալ Կհատարը կոչ Է արել փրկարարներին՝ «ըստ ամենայնի օգնել տուժածներին», իսկ իրավապահ մարմիններին՝ «պատասխանատվությամբ մոտենալ պատահարի հետաքննությանը»:
Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել Է Հնդկաստանի արեւելքի Ջարքանդի նահանգում գնացքի եւ մարդատար ավտոմեքենայի բախման մասին, որի հետեւանքով 13 մարդ Է զոհվել: Ողբերգությունը տեղի Է ունեցել նահանգի Ռանչի մայրաքաղաքից 70 կիլոմետր հեռավորության վրա՝ չկարգավորվող անցատեղում: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան, որով տաճար այցելությունից հետո տուն Էին վերադառնում նույն ընտանիքի անդամները, լռվել Է երկաթգծում: Լսելով մոտեցող գնացքի ձայնը՝ մարդիկ փորձել են դուրս նետվել մեքենայից, բայց չեն հասցրել դա անել: Շարժակազմն ամբողջ թափով հարվածել Ô · ավտոմեքենային: Դրանում եղած բոլոր մարդիկ զոհվել են: