Պեկինում ծխամշուշի պատճառով դադարեցվել Է գործարանների աշխատանքը
ՄիջազգայինՊեկինի իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկում այն բանից հետո, երբ ծխամշուշի պատճառով դեկտեմբերի 7-ին առաջին անգամ հայտարարվեց վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ժամանակավորապես դադարեցված Է բազմաթիվ գործարանների ու ֆաբրիկաների աշխատանքը, մի քանի օրով կասեցվել են շինարարական աշխատանքները: Ոստիկանությունը կարգավորում Է ավտոմեքենաների թվաքանակը ճանապարհներին. մեքենաները պետք Է սովորականից երկու անգամ պակաս լինեն:
Քաղաքում փակվել են դպրոցները: Մտցված սահմանափակումները, ինչպես սպասվում Է, կգործեն մինչեւ դեկտեմբերի 10-ը:
Օդի աղտոտվածության մակարդակը Պեկինի մի քանի շրջաններում կազմում Է 265 միկրոգրամ 1 խորանարդ մետրում այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդու համար անվտանգ Է համարում 25 միկրոգրամը 1 խորանարդ մետրում: Ճանապարհներին տեսանելիությունը 100 մետրից ավելի չԷ:
Ծխամշուշի առաջացման պատճառների թվում նշվում են ածխով աշխատող ձեռնարկություններից, ջեռուցման համակարգերից արտանետումները, ինչպես նաեւ շինարարական փոշին Պեկինի բազմաթիվ կառույցներից: