Վրաստանի նախագահը պատրիարքին չի զիջի կալանավորներին ներում շնորհելու իրավունքը
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ չի պաշտպանում կալանավորներին ներում շնորհելու իրավունքը երկրի պատրիարքին տալու առաջարկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sputnik գործակալությունը:
Ներկայում Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ներում շնորհելու որոշումն ընդունում Է երկրի նախագահը: Վրաստանի Իլյա Երկրորդ պատրիարքը դեկտեմբերի 5-ին հանդես Է եկել կալանավորներին ներում շնորհելու իրավունքն իրեն տրամադրելու խնդրանքով, ինչը առաջ Է բերել Վրաստանի մի քանի հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների դժգոհությունը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել Է հանրապետության նախագահին եւ խորհրդարանին՝ խնդրելով քննարկել պատրիարքի առաջարկը:
«Մենք պետք Է հիշենք, որ աշխարհիկ երկիր ենք: Իսկ աշխարհիկ երկրում բոլորի համար շատ օգտակար սահանագիծ գոյություն ունի աշխարհիկ եւ հոգեւոր կառույցների ու ինստիտուտների միջեւ»,-ասել Է Վրաստանի նախագահը «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում:
Եկեղեցու եւ իշխանությունների միջեւ համագործակցություն պետք Է լինի, բայց չի կարելի խոսել սահմանադրական հիմքերի փոփոխման մասին, հավելել Է նա: