Air France-ն ապրիլից կվերսկսի մարդատար չվերթերը Իրան
ՄիջազգայինAir Franceֆրանսիական ավիաընկերությունն, սկսած 2016 թվականի ապրիլից, կվերսկսի մարդատար ուղիղ ավիահաղորդակցությունն Իրանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավիափոխադրողի հայտարարության մեջ ասված Է, որ Փարիզից Թեհրան չվերթերը կկատարվեն շաբաթական երեք անգամ՝ Շառլ դե Գոլի անվան օդանավակայանից:
Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունն ընդհատվել Էր 2008 թվականին տնտեսական պատճառներով՝ միջազգային պատժամիջոցների ֆոնին, որոնք Իսլամական Հանրապետության դեմ սահմանվել Էին միջուկային զենքի ստեղծման կասկածների պատճառով:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: