Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է թուրքական զորքերն Իրաքից չհանելու որոշման մասին
ՄիջազգայինԻրաքյան իշխանությունների կողմից Թուրքիայի առաջ դրված 48 ժամյա վերջնաժամկետի ավարտից հետո պաշտոնական Անկարան հայտարարել է, որ հյուսիսային Իրաք մտցված թուրքական զորքերն այնտեղից դուրս չեն հանվի:
Ինչպես հաղորդում է «Հաբերլեր»-ը, այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:
«Որպես Թուրքիա՝ նոր չենք Մոսուլում: Այս պահին հետ քաշվելու մասին խոսք չկա, սակայն նոր զորքերի տեղափոխումը դադարեցված է»,- ասել է Բիլգիչը: