ՌԴ պաշտպանության նախարարությունը ցուցադրել Է սուզանավից թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել Է «Դոնի Ռոստով» սուզանավից Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղութամբ ծովային բազավորման «Կալիբր» թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեսահոլովակը դեկտեմբերի 9-ին հրապարակվել Է YouTube-ում ռազմական գերատեսչության Էջում:
«Հրթիռակոծման արդյունքում Սիրիայի Ռաքայի նահանգում ոչնչացվել Է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության երկու կարեւոր հրամանատարական կետ»,-ասված Է տեսահոլովակի նկարագրության մեջ:
Դեկտեմբերի 8-ին հրթիռների արձակման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել Է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա ճշտել Է, որ ռուսական սուզանավը գտնվել Է Միջերկրական ծովի ջրատարածքում:
Նախագահը հանձնարարել Է ուսումնասիրել նոր բարձրճշգրիտ զենքով հարվածների արդյունքները եւ հույս Է հայտնել, որ հրթիռները չի պահանջվի հանդերձել միջուկային մարտագլխիկներով: