Ադրբեջանը տարեկան 724 հազար դոլար կծախսի ՌԴ կողմից լքված Գաբալայի ՌՏԿ-ն պահպանելու վրա
ՄիջազգայինԳաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի եւ գույքի պահպանման վրա Ադրբեջանի պետբյուջեից 2016 թվականին կծախսվի մոտ 724 հազար դոլար կամ 760 հազար մանաթ: Ռուսաստանի Դաշնությունը, որն այն լքել էր 2012 թվականին, կայանի վարձակալության դիմաց տարեկան 7 մլն դոլար էր վճարում Ադրբեջանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az լրատվական կայքը:
Գաբալայի ՌՏԿ-ն 2014 թվականի հանվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաշվեկշռից եւ փոխանցվել Գույքային հարցերով պետկոմիտեին:
ՌԴ-ն Գաբալայի ՌՏԿ-ն լքել էր Բաքվի կողմից վարձակալության արժեքը տարեկան 30 մլն դոլարի հասցնելու պատճառով: