Հոմսն անցնում Է սիրիական բանակի հսկողության ներքո. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԴամասկոսի եւ ընդդիմության մի շարք ներկայացուցիչների միջեւ կնքված հրադադարի արդյունքում սիրիացի ապստամբները հեռանում են Հոմս քաղաքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հաղորդել Է BBC News со-ն՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights-ի իրավապաշտպաններին:
Նշվում Է, որ նրանք կուղեւորվեն Իդլիբի նահանգի այն շրջանը, որը վերահսկում Է Սիրիայի ազատ բանակը:
Ինչպես հաղորդում Է Reuters-ը, դեկտեմբերի 9-ին քաղաքից պետք Է մեկնի շուրջ 800 մարդ:
Հոմսը, որը չորս տարի գտնվում Էր ապստամբների հսկողության տակ, անվանում Էին «հեղափոխության մայրաքաղաք»: 2011 թվականին հենց այնտեղ Էին սկսվել առաջին հակակառավարական ակցիաները:
Դեկտեմբերի սկզբին Սիրիայի իշխանություններն ընդդիմության հետ համաձայնեցրել Էին Հոմսից զինված ջոկատների նահանջի պլանը: Ապաստամբները քաղաքի՝ իրենց կողմից վերահսկվող շրջանն սկսել են լքել դեկտեմբերի 7-ից: