Պուտինը եւ Քեմերոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգությունը
ՄիջազգայինՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգության ապահովման հարցերը՝ Սիրիայում իրադրության կարգավորման համատեքստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման հրատապ հարցերի շուրջ, նախեւառաջ Սիրիայում իրադրության կարգավորման ջանքերի համատեքստում:
Նշվել Է, որ Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան համընկնող մոտեցումներ ունեն այն սպառնալիքների նկատմամբ, որոնք բխում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից, ինչպես նաեւ տարածաշրջանում գործող մյուս ահաբեկչական խմբավորումներից: Այս համատեքստում քննարկվել են պետական տարբեր կառույցների գծով երկկողմ համագործակցության կարգավորման հարցերը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հեռախոսազրույցը կայացել Է բրիտանական կողմի նախաձեռնությամբ: