Սիրիան կհամաձայներ գործակցել կոալիցիայի հետ, եթե նման խնդրանք լիներ. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքին Է, որ Դամասկոսը կհամաձայներ համագործակցել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ, եթե նրան դիմեին նման խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցանկանում եմ ասել, որ ահաբեկչության դեմ պայքարի իրապես ընդհանուր, միասնական ճակատը, իհարկե, հնարավոր Է միայն միջազգային իրավունքի հիման վրա: Եվ այդ կապակցությամբ գործին չի օգնում ամերիկյան կոալիցիայի պակասավորությունն այն առումով, ինչ վերաբերում Է նրա լեգիտիմությանը Սիրիայի տարածքի նկատմամբ»,-ասել Է Լավրովը իտալական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Իրաքի հետ կա պայմանավորվածություն, այդ ինքնիշխան պետությունը համաձայնել եւ նույնիսկ դիմել Է կոալիցիային՝ խնդրելով ոչնչացնել իր տարածքում գործող ահաբեկիչներին: Համոզված եմ, որ նույն կերպ Էր հարկավոր վարվել նաեւ Սիրիայի նկատմամբ: Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Սիրիայի ղեկավարությունը կհամագործակցեր նման արտասահմանյան գործընկերների հետ»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: