Վենեսուելայի նախագահը հորդորել է կառավարության անդամներին՝ պաշտոնաթող լինել
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում իրեն աջակցող կուսակցության պարտությունից հետո առաջարկել Է նախարարների կաբինետի անդամներին՝ պաշտոնաթող լինել, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Ես շնորհակալ եմ բոլոր նախարարներին, որոնք ամբողջությամբ տրված Էին աշխատանքին»,-ասված Է Մադուրոյի ուղերձում: Այս պաշտոնաթողության նպատակը, որը գործակալությունը որակել Է «խորհրդանշական», կաբինետի վերակազմում անցկացնելն Է:
Նախագահն ընդդիմության հաղթանակը բնութագրել Է որպես «վատ տղաների հաղթանակ»:
«Հաղթեցին վատ տղաները, եւ, ինչպես դա միշտ Է լինում, նրանք հաղթեցին ստի ու խարդախության շնորհիվ: Բայց մեր հայրենիքի աշխատավորները գիտեն, որ իրենք ունեն նախագահ, ով կպաշտպանի իրենց»,-հայտարարել Է Մադուրոն:
Ըստ տարածված պաշտոնական տվյալների՝ Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը 112 տեղ են ստանում 167-տեղանոց խորհրդարանում:
Խորհրդարանական այս մեծամասնությունը թույլ Է տալիս ընդդիմությանը՝ առաջադրել հանրաքվեների անցկացման, երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցեր, նախաձեռնել նախագահի իմպիչմենտի ընթացակարգ:
Մինչդեռ ընդդիմության առաջնորդ Խեսուս Տորեալբան լրագրողներին հայտարարել Է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնազրկումը ընդդիմադիր ուժերի կոալիցիայի առաջնահերթ խնդիրը չԷ: «Դա մեր գերակայությունը չԷ»,-նշել Է նա եւ հավելել, որ «առաջնահերթ խնդիրը ազգի միավորումն Է, անհետաձգելի տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծումը երկրում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: