Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն ջրածնային ռումբ ունի
ՄիջազգայինԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկիրը ջրածնային ռումբ ունի, որը նա պատրաստ Է գործի դնել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկիրը կարողացավ դառնալ հզոր միջուկային տերություն, որը պատրաստ Է սեփական մշակման ատոմային ու ջրածնային ռումբեր կիրառել իր ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար»,-Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքը մեջբերել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Մենք այսուհետեւ Էլ կարող ենք հզորացնել մեր երկիրը, որին չի համարձակվի սադրել ոչ մի թշնամի»,-հավելել Է ԿԺԴՀ-ի առաջնորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: