Վրաստանում անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժման» գրասենյակը
ՄիջազգայինՎրաստանի արեւելյան շրջանում գտնվող Դեդոպլիսցկարո քաղաքում անհայտ անձինք լույս դեկտեմբերի 10-ի գիշերը գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Գրուզիա Online» ինտերնետ-հրատարակությունը:
«Անցած գիշեր Դեդոպլիսցկարոյում գնդակոծել են մեր գրասենյակը, որը նաեւ պատգամավորական բյուրո Է»,-հրատարակությունը մեջբերել Է կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիի խոսքը:
«Միասնական ազգային շարժումը» հիմնվել Է 2004 թվականի նոյեմբերին եւ իշխող կուսակցություն Է եղել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք: