Վրաստանը ռուսական ռազմական ուղղաթիռի կողմից իր օդային տարածության խախտում Է արձանագրել
ՄիջազգայինՌուսական ռազմական ուղղաթիռը խախտել Է Վրաստանի օդային տարածությունը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Ինչպես լրագրողներին հայտնել են Վրաստանի ռազմական գերատեսչությունում, «ռուսական ուղղաթիռը հատել Է օկուպացիոն գիծը եւ վերադարձել մի քանի րոպեից հետո»:
Նախարարությունում նշել են, որ պատահածի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել Է միջադեպերի կանխման եւ դրանց արձագանքման հարցերով զբաղվող հանձնաժողովին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: