Սիրիայի շուրջ նոր հանդիպման ամսաթիվը դեռեւս չի հաջողվել համաձայնեցնել. Քերի
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 10-ին հեռախոսազրույց Է անցկացրել Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ, ինչից հետո հայտարարել Է, որ դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում Սիրիային նվիրված հնարավոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն դեռեւս չի գրանցվել, տեղեկացնում է Reuters գործակալությանը:
Քերին դեկտեմբերի 8-ին հայտարարել Էր, որ Սիրիայի շուրջ նոր բանակցությունները տեղի կունենան Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին: Մինչդեռ Ռուսաստանի արտաքին քաղաքական գվերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Էր, որ դեռեւս վաղ Է խոսել դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում Սիրիայի շուրջ հանդիպման մասին, հավելելով, որ որոշում առայժմ չկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: