Ստամբուլում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանությունը շարունկում է Ստամբուլում հակաահաբեկչական գործողություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս անգամ գործողություններն իրականացվել են Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամաս ում: Դրանց մասնակցել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Ոստիկանությունը համաժամանակյան գործողություն է կատարել 17 հասցեում՝ ձերբակալելով մի շարք կասկածյալների: Վերջիններիս տներում իրավապահ մարմինները հետախուզում են իրականացրել:
Նախօրեին ևս իրավապահ մարմինները Ստամբուլի 10 հասցեում համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել էին մի շարք անձանց, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ: