ԻՊ-ն ամսական 40 մլն դոլար Է ստանում նավթի մաքսանենգությունից. ԱՄՆ-ի ֆիննախ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ամսական 40 մլն դոլար Է ստանում նավթի մաքսանենգությունից, իսկ այդ մատակարարումների գնումները կատարում են Անկարան եւ Դամասկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, այս հայտարարությամբ դեկտեմբերի 10-ին Լոնդոնում թագավորության միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդես Է եկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալի պաշտոնակատար Ադամ Զուբինը:
Նրա խոսքով՝ ԻՊ-ն «մեծ քանակությամբ նավթ Է վաճառում» Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, իսկ «մի մասն Էլ սահմանով փոխադրվում Է Թուրքիա»:
Զուբինը նաեւ ասել Է, որ ԻՊ-ն իր գոյության ընթացքում Սիրիայում եւ Իրաքում բանկերի թալանից եւ նավթի մաքսանենգությունից ստացել Է մինչեւ 1,5 մլրդ դոլար: Ընդ որում՝ նավթային բաղադրիչը գերազանցում Է 500 մլն դոլարը, իսկ հափշտակված բանկային միջոցների չափը 0,5-ից մինչեւ 1 մլրդ դոլարի սահմաններում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: