Ինտերպոլը ԻՊ-ի մասնակից ռուսաստանցու հետախուզում Է հայտարարել
ՄիջազգայինԻնտերպոլը ռուսաստանցի Անատոլի Զեմլյանկայի հետախուզում Է հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հաղորդվում Է կազմակերպության կայքում:
Ծանուցման մեջ նշվում Է, որ Զեմլյանկան «փնտրվում Է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից` արդարադատություն իրականացնելու համար»: Նա մեղադրվում Է «անօրինական զինված կազմավորումների մասնակցելու մեջ»:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Զեմլյանկան պատանդի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հաշվեհարդարի կատարողն Է. Համացանցում հայտնվել են, ինչպես պնդվում Է, ԻՊ-ի զինյալների կողմից Ռուսաստանի քաղաքացու սպանության տեսակադրեր: Նաեւ նշվել Է, որ ԻՊ-ի զինյալները պատանդին մեղադրել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: