Խոդորկովսկին մեղադրվում է սպանությունների կազմակերպման մեջ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվելու
ՄիջազգայինՌԴ Հետաքննչական կոմիտեն (ՀԿ) ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն մեղադրել Է երկու սպանությունների կազմակերպման մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ՏԱՍՍ-ին հայտնել Է, թե այն բանի կապակցությամբ, որ Խոդորկովսկին չի ներկայացել Հետաքննչական կոմիտե, մոտ ժամանակներս նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի:
«Հետաքննության տվյալներով՝ հենց Խոդորկովսկին Է, լինելով ՅՈւԿՕՍ ընկերության բաժնետեր եւ վարչության նախագահ, հանձնարարել ընկերության իրեն ենթակա աշխատակիցներ Նեւզլինին եւ Պիչուգինին, ինչպես նաեւ այլ անձանց՝ սպանելու Պետուխովին եւ Ռիբինին, որոնց ծառայողական գործունեությունը հակասում Էր ՅՈւԿՕՍ-ի շահերին»,-նշել Է Մարկինը:
Խոդորկովսկին ու նրա փաստաբանները դեկտեմբերի 11-ին հարցաքննության չեն ներկայացել ՀԿ, ուր կանչվել Էին 1998 թվականին Նեֆտեյուգանսկի քաղաքագլուխ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով:
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարն ինքը, որն ապրում Է Շվեյցարիայում, նախօրյակին կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել Է, որ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան, եւ ո՛չ ինքը, ո՛չ Էլ իր ներկայացուցիչները չեն գա ՀԿ՝ մասնակցելու քրեական այդ գործով հետաքննչական գործողություններին: Նա նաեւ նշել Է, որ չի ընդունում իր մեղսակցությունը Պետուխովի սպանությանը: