Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «Եվրոպայի պաշտպանության ակտ են». Ասադ
ՄիջազգայինՍիրիայում Ռուսաստանի գործողությունները «Եվրոպայի պաշտպանության ակտ են»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է EFE գործակալության ը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 11-ին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ Է խնդրել Պուտինը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում Սիրիայի իշխանություններին ցուցաբերվող օգնության դիմաց, Ասադն ասել Է. «Նա փոխարենը ոչինչ չի խնդրել մի պարզ պատճառով. սա առեւտուր չԷ: Երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններն իրապես հիմնված են ընդհանուր շահերի վրա»: Մոսկվան «կայունություն Է ցանկանում Սիրիայում, Իրաքում եւ ամբողջ տարածաշրջանում», հավելել Է նա:
«Մենք հեռու չենք գտնվում Ռուսաստանից, եւ, թույլ տվեք ինձ հավելել՝ նաեւ Եվրոպայից,- նշել Է Սիրիայի նախագահը:- Այդ կապակցությամբ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները Եվրոպայի պաշտպանության ակտ են»: Վերջերս Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն «այն բանի ապացույցն են, որ այն, ինչ տեղի Է ունենում» Սիրիայում, ազդեցություն Է գործում նաեւ եվրոպական աշխարհամասի վրա, ընդգծել Է Ասադը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: