Պակիստանը Shaheen-III բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է անցկացրել
ՄիջազգայինՊակիստանը «երկիր-երկիր» դասի Shaheen-III բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է անցկացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հաղորդել Է պակիստանյան բանակի մամուլի ծառայութունը:
Հրթիռի հեռահարությունը 2,75 հազար կիլոմետր Է: Այն կարող Է կրել ինչպես սովորական, այնպես Էլ միջուկային մարտալիցք: Հրթիռը հաջողությամբ խոցել Է նպատակակետը, թռիչքը համապատասխանել Է տրված պարամետրերին, ասված Է հաղորդագրության մեջ:
Անցած տարի Պակիստանը հաջողությամբ փորձարկել Էր Shaheen-I եւ Shaheen-II հրթիռները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: