Ռուսաստանի տնտեսությանը պետք է ևս մեկ տարի բացասական արտաքին ազդեցություններին հարմարվելու համար. ՌԴ ԿԲ
ՄիջազգայինՌԴ տնտեսությանն անհրաժեշտ է ոչ պակաս, քան մեկ տարի` հարմարվելու համար բացասական արտաքին ազդեցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է ՌԴ Կենտրոնական բանկի` դրամավարկային քաղաքականության մասին հրապարակած զեկույցում:
«Ռուսաստանի բանկի տվյալներով` բացասական արտաքին ազդեցություններին հարմարվելու համար տնտեսությանը կպահանջվի ոչ պակաս, քան մեկ տարի: Այդ շրջանում պետք է ակտիվացվի աշխատանքային և կապիտալ ռեսուրսների վերաբաշխումը տնտեսության հատվածում»,-նշված է փաստաթղթում:
Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ Ֆիննախի կարծիքով` ՌԴ տնտեսությունը հարմարվել է արտաքին ցնցումներին: Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն էլ կարծում է, որ ամբողջական հարմարվածության մասին խոսելը դեռ վաղ է, դեռ առկա են բյուջետային դեֆիցիտի աճի ռիսկեր: ՌԴ ԿԲ-ի կարծիքով` այդ ռիսկերն ավելի շատ են: