Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Փորձեցին կոտրել մեզ, բայց կոտրվեցին այդ փորձն անողները. Հրանտ Մարգարյանն ամփոփեց ՀՅԴ 125-ամյա ուղին

Երբ հայոց հնագույն հողի վրա մոլեգնում էր վայրագությունը, երբ հայը Թուրքիայում չէր կարող ապրել որպես մարդ, իսկ Ռուսաստանում` որպես հայ ազգության ներկայացուցիչ, Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր: Այսպես գնահատեց Դաշնակցության դերը հայության և հայապահպանության մեջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` բացման խոսքով հանդես գալով ՀՅԴ կուսակցության 125-ամյակի առթիվ ԱÕ ¬.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կազմակերպված միջոցառմանը:

Ըստ Մարգարյանի, միայն ռազմական գործողությունները և ինքնապաշտպանության կազմակերպումը բավարար չէին ազգի փրկության համար: «Հայության փրկության համար անհրաժեշտ էր մի գաղափարական հենք, մի կազմակերպություն, որը նորովի կմարմնավորեր հայ ժողովրդի առաքելությունը հինավուրց հայրենիքում: Դաշնակցությունն էր այդ կազմակերպությունը»,-ասաց Մարգարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով, Օսմանյան ցեղասպան քաղաքականությունը կարող էր հաջողության հասնել և իսպառ վերջ դնել հայ ժողովրդի գոյությանը, եթե չբախվեր կազմակերպված դիմադրության, եթե չկազմվեին հայկական կամավորական գնդեր` ստիպելով թուրքական զորքերին կանգ առնել Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում:  «Հայկական անկախ պետականության կերտումով վերջակետ դրվեց ազգի կործանման ընթացքին և հիմք դրվեց հետագա վերելքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը շեշտեց, որ Դաշնակցությունը ունի 3 նշանաբան` Արցախ, արդարություն, միասնություն: «Ցավոք, մեր այդ նշանաբանները խորթ էին ոմանց համար, ոմանց համար խորթ էր մեր էությունը, և փոխանակ մեր դարավոր փորձն ու հնարավորությունները օգտագործվեին ի նպաստ հայրենիքի կայացման, փորձ արվեց կոտրել մեզ: Արդյունքում, իհարկե, կոտրվեցին այդ փորձն անողները, բայց ափսոս էին այդ ժամանակն ու միջոցները, որ մսխվեցին կոտրելու համար մի բան, որն անհնար է կոտրել», -շեշտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, հավելելվ, որ անհնար է կոտրել իրական ազգայինը, իրապես գաղափարականը:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց ազգային համախմբումը և պատմական հույժ կարևորություն ունեցող հռչակագրի ընդունումը:  Մարգարյանը, սակայն, շեշտեց, որ այս համախմբումը պետք է սկիզբ դառնա պահանջատիրության համար, որպեսզի այդ համախմբումը թերի չմնա:

Անդրադառնալով Արցախի շուրջ ծավալված մթնոլորտին, ՀՅԴ-ական գործիչը շեշտեց, որ հայրենիքում վերահաստատվելուց մինչև հիմա Դաշնակցության համար առաջնահերթություն է Արցախի հարցը: «Մենք միշտ համոզված ենք եղել, որ այն պահին, երբ դադարի բաբախել Արցախի զարկերակը, կանգ կառնի նաև Հայաստանի սիրտը»,-ասաց Մարգարյանը, շեշտելով, որ իրական պատերազմում հաղթած ժողովուրդը իրավունք չունի պարտվելու քաղաքական, քարոզչական, դիվանագիտական ճակատներում:

Խոսելով Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի մասին, Մարգարյանը նկատեց, որ ՀՅԴ-ն իր գործնեությամբ փորձել է ամեն կերպ նպաստել քաղաքական դաշտի ձևավորմանը: «Մենք եղել ենք խորհրդարանական համակարգի և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակիցն ու ջատագովը: Մեր կուսակցության 125-ամյակը նշանավորվեց սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակով, հետևաբաև և մեր պայքարի հաղթանակով»:

Բյուրոյի ներկայացուցիչը վստահեցրեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կշարունակի գործել այնքան ժամանակ, մինչև որ վերականգնվի արդարությունը:  Նրա խոսքով, բավարար չէ պայքարել հանուն հայապահպանության կամ ինքնիշխան պետականության: «Կիսատ է հայը, քանի դեռ չի վերականգնել արդարությունը, կիսատ է պետականությունը, քանի դեռ այն ամբողջական հայրենիքում չէ: Այս գիտակցությունն է, որ պետք է դարձնել բոլորինը»,- եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին «Եռաբլուր» պանթեոնում դաշնակցական գործիչներն իրենց խոնարհումն են բերել հերոսների շիրիմներին, նաև Դաշնակցության շարքերն անցնելու երդման արարողություն է տեղի ունեցել ազատատենչ պայքարի ոգին ամփոփող խորհրդանշական այդ վայրում: Նրանք այցելել են նաև Քաղաքային պանթեոն և կատարել ՀՅԴհանգոуցյալ գործիչների հիշատակի խնկարկում: Ժամը 17:30-ին մեկնարկել է քայլերթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ: 

Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան