Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փորձեցին կոտրել մեզ, բայց կոտրվեցին այդ փորձն անողները. Հրանտ Մարգարյանն ամփոփեց ՀՅԴ 125-ամյա ուղին

Politics

Երբ հայոց հնագույն հողի վրա մոլեգնում էր վայրագությունը, երբ հայը Թուրքիայում չէր կարող ապրել որպես մարդ, իսկ Ռուսաստանում` որպես հայ ազգության ներկայացուցիչ, Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր: Այսպես գնահատեց Դաշնակցության դերը հայության և հայապահպանության մեջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` բացման խոսքով հանդես գալով ՀՅԴ կուսակցության 125-ամյակի առթիվ ԱÕ ¬.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կազմակերպված միջոցառմանը:

Ըստ Մարգարյանի, միայն ռազմական գործողությունները և ինքնապաշտպանության կազմակերպումը բավարար չէին ազգի փրկության համար: «Հայության փրկության համար անհրաժեշտ էր մի գաղափարական հենք, մի կազմակերպություն, որը նորովի կմարմնավորեր հայ ժողովրդի առաքելությունը հինավուրց հայրենիքում: Դաշնակցությունն էր այդ կազմակերպությունը»,-ասաց Մարգարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով, Օսմանյան ցեղասպան քաղաքականությունը կարող էր հաջողության հասնել և իսպառ վերջ դնել հայ ժողովրդի գոյությանը, եթե չբախվեր կազմակերպված դիմադրության, եթե չկազմվեին հայկական կամավորական գնդեր` ստիպելով թուրքական զորքերին կանգ առնել Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում:  «Հայկական անկախ պետականության կերտումով վերջակետ դրվեց ազգի կործանման ընթացքին և հիմք դրվեց հետագա վերելքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը շեշտեց, որ Դաշնակցությունը ունի 3 նշանաբան` Արցախ, արդարություն, միասնություն: «Ցավոք, մեր այդ նշանաբանները խորթ էին ոմանց համար, ոմանց համար խորթ էր մեր էությունը, և փոխանակ մեր դարավոր փորձն ու հնարավորությունները օգտագործվեին ի նպաստ հայրենիքի կայացման, փորձ արվեց կոտրել մեզ: Արդյունքում, իհարկե, կոտրվեցին այդ փորձն անողները, բայց ափսոս էին այդ ժամանակն ու միջոցները, որ մսխվեցին կոտրելու համար մի բան, որն անհնար է կոտրել», -շեշտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, հավելելվ, որ անհնար է կոտրել իրական ազգայինը, իրապես գաղափարականը:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց ազգային համախմբումը և պատմական հույժ կարևորություն ունեցող հռչակագրի ընդունումը:  Մարգարյանը, սակայն, շեշտեց, որ այս համախմբումը պետք է սկիզբ դառնա պահանջատիրության համար, որպեսզի այդ համախմբումը թերի չմնա:

Անդրադառնալով Արցախի շուրջ ծավալված մթնոլորտին, ՀՅԴ-ական գործիչը շեշտեց, որ հայրենիքում վերահաստատվելուց մինչև հիմա Դաշնակցության համար առաջնահերթություն է Արցախի հարցը: «Մենք միշտ համոզված ենք եղել, որ այն պահին, երբ դադարի բաբախել Արցախի զարկերակը, կանգ կառնի նաև Հայաստանի սիրտը»,-ասաց Մարգարյանը, շեշտելով, որ իրական պատերազմում հաղթած ժողովուրդը իրավունք չունի պարտվելու քաղաքական, քարոզչական, դիվանագիտական ճակատներում:

Խոսելով Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի մասին, Մարգարյանը նկատեց, որ ՀՅԴ-ն իր գործնեությամբ փորձել է ամեն կերպ նպաստել քաղաքական դաշտի ձևավորմանը: «Մենք եղել ենք խորհրդարանական համակարգի և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակիցն ու ջատագովը: Մեր կուսակցության 125-ամյակը նշանավորվեց սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակով, հետևաբաև և մեր պայքարի հաղթանակով»:

Բյուրոյի ներկայացուցիչը վստահեցրեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կշարունակի գործել այնքան ժամանակ, մինչև որ վերականգնվի արդարությունը:  Նրա խոսքով, բավարար չէ պայքարել հանուն հայապահպանության կամ ինքնիշխան պետականության: «Կիսատ է հայը, քանի դեռ չի վերականգնել արդարությունը, կիսատ է պետականությունը, քանի դեռ այն ամբողջական հայրենիքում չէ: Այս գիտակցությունն է, որ պետք է դարձնել բոլորինը»,- եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին «Եռաբլուր» պանթեոնում դաշնակցական գործիչներն իրենց խոնարհումն են բերել հերոսների շիրիմներիննաև Դաշնակցության շարքերն անցնելու երդման արարողություն է տեղի ունեցել ազատատենչ պայքարի ոգին ամփոփող խորհրդանշական այդ վայրումՆրանք այցելել են նաև Քաղաքային պանթեոն և կատարել ՀՅԴհանգոуցյալ գործիչների հիշատակի խնկարկումԺամը 17:30-ին մեկնարկել է քայլերթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ: 

New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona