ԱՄՆ-ը վերականգնում է Կուբայի հետ ուղիղ փոստային հաղորդակցությունը
ՄիջազգայինԱՄՆ պետքարուղարությունը հաստատել է Կուբայի հետ ուղիղ փոստային հաղորդակցությունը վերականգնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրո ւթյան մեջ:
«Միացյալ Նահանգներն ու Կուբան դեկտեմբերի 10-ին Մայամիում կայացած բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության երկու երկրների միջև փոստային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ` փոստային նյութերի փոխանցման պիլոտային ծրագրի իրագործման միջոցով»,-ասված է հայտարարության մեջ:
Ծրագիրը կապահովի փոստային առաքումներ երկու երկրների միջև շաբաթական մի քանի անգամ` երրորդ երկրի միջոցով ուղարկելու փոխարեն: Առաջիկա շաբաթվա ընթացքում կմշակվեն համաձայնության մանրամասները:
Հետագայում նախատեսվում է հասատատել ուղիղ հեռահաղորդակացական կապը` ինտերնետի փոխանցման համար:
Ներկայում ԱՄՆ-ն ու Կուբան վերականգնել են ուղիղ հեռախոսային կապը, ավելի վաղ դա իրականանում էր երրորդ երկրի միջոցով: