Թուրքիայում PKK-ի հետ բախումից թուրք ոստիկան է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայում Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրքական ոստիկանության միջև կրկին բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս անգամ դեպքը գրանցվել է Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ 9 օր շարունակ հայ տարարված փողոց դուրս գալու արգելքը դեկտեմբերի 11-ին հանվել էր, սակայն ժամեր անց կրկին հայտարարվել:
Իրավապահ մարմինների և քուրդ զինյալների բախման հետևանքով Սուրում վիրավորվել է մեկ ոստիկան, ով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սուրում կրակոցները շարունակվում են: