Մերկելը բացառել է ԻՊ-ի դեմ պայքարում Ասադի հետ համագործակցության հնարավորությունը
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է ցանկացած համագործակցություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Ինչպես փոխանցում է INTERFAX-ը, այս մասին դեկտեմբերի 12-ին գրել են եվրոպական ԶԼՄ-ները:
«Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիան չի ներառում Ասադին և նրա բանակը»,-ասել է Մերկելը` հավելելով, որ շատ փախստականներ երկիրը լքել են Ասադի պատճառով: