Կուրիլյան կղզիների շրջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Կուրիլյան կղզիների շրջանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան Երկրաբանական ծառայությանը:
Մոսկվայի ժամանակով 04:52-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յուժնո-Սախալինսկից 794 կմ դեպի արեւելք:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժն «ավերիչ» է գնահատվել: